Սերխիո Ռիկոն կարող է վերադառնալ մարզումներին

ՊՍԺ-ի դարպասապահ Սերխիո Ռիկոն գլխի վիրահատությունից հետո կարող է վերադառնալ մարզումներին:

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիս Հոքինսը իր սոցիալական ցանցերում, դարպասապահը կկարողանա միանալ մարզումներին ապրիլի վերջին։

Հիշեցնենք, որ Սերխիո Ռիկոն հոսպիտալացվել էր 2023 թվականի մայիսին, երբ գլխի վնասվածք էր ստացել ձիուց ընկնելուց հետո։ Ռիկոն գլխուղեղի արյունազեղում է ստացել և հայտնվել կոմայի մեջ: