Եվրոպական ակումբը պատրաստ է 120 միլիոն եվրո վճարել Վիկտոր Օսիմհենի համար

Վիկտոր Օսիմհենը մոտ է ՊՍԺ տեղափոխվելուն.

Ինչպես հայտնում է Il Mattino-ն, փարիզյան ակումբը պատրաստ է «Նապոլիի» հարձակվողի համար վճարել 120 միլիոն եվրո։

Օսիմհենին առաջարկվել է 4 տարվա պայմանագիր՝ տարեկան մոտ 13 մլն եվրո աշխատավարձով, ինչպես նաև իմիջի իրավունքների 100%-ով և հովանավորչական պայմանագրերից ստացված եկամուտներով։

Նշվում է, որ լավ հարաբերություններ են ձևավորվել ակումբների նախագահներ Աուրելիո դե Լաուրենտիսի և Նասեր Ալ-Խելաիֆիի միջև, ինչը թույլ չի տա գործարքի շուրջ խնդիրներ:

Օսիմհենն իր հերթին իր առաջնահերթ տարբերակը համարում է այս ամառ ՊՍԺ տեղափոխությունը:

Այս մրցաշրջանում Օսիմհենը «Նապոլիի» կազմում անցկացրած 19 խաղում դարձել է 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: