Խվիչա Կվարացխելիա․ «Պիցցան և մակարոնեղենը կփոխանակեմ միայն խաչապուրիի հետ»

Խվիչա Կվարացխելիան խոսել է իտալական և վրացական խոհանոցի մասին։

«Ես ամեն օր կարոտում եմ իմ տունը, բայց հիմա զգում եմ, որ իմ տունը Իտալիայում է, հատկապես Նեապոլում, որն ապրում է ֆուտբոլով: 

Երբ ընտանիքս գալիս է այստեղ ինձ հյուր, ես նրանց միշտ ինձ հետ տանում եմ մարզադաշտ, նրանք միշտ փորձում են ուտել պիցցա, մակարոնեղեն և այն ամենը, ինչ կա այստեղ։ Նրանք սիրում են իտալական խոհանոցը, որը լավագույններից մեկն է աշխարհում։

Միակ բանը, որի հետ ես կփոխանակեի պիցցա և մակարոնեղեն, դա խաչապուրին է՝ վրացական ավանդական ուտեստը»,- ասել է « Նապոլիի» և Վրաստանի հավաքականի եզրային հարձակվողը Սերիա A հեռուստաալիքին տված հարցազրույցում։