Սերխիո Ագուերոն խաղադրույք է կատարել «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» խաղի վրա

«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն գումար է շահել՝ խաղադրույք կատարելով իր նախկին թիմի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի վրա, գրում է bookmaker-ratings.com.ua-ն ։

Ապրիլի 9-ին կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» առաջին հանդիպումը և ավարտվեց ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։

Ագուերոն այս խաղում խաղադրույք է կատարել 10000 դոլար ընդհանուր 2,75-ի վրա՝ 1,89 գործակցով: Նրա խաղադրույքը հաղթական ստացվեց։ Շահումների գումարը (հանած խաղադրույքի գումարը) կազմել է $8,900: