Պեդրի․ «Խաղացինք աշխարհի լավագույն թիմերից մեկի պես, եթե ոչ լավագույնի»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ի նկատմամբ տարած հաղթանակից հետո (3:2) կիսվել է իր մեկնաբանությամբ։

«Ես խաղադաշտ դուրս եկա թիմին օգնելու մեծ ցանկությամբ, և փոխանցումը կատարվեց: Երկու մարզիչներն էլ իսկապես սիրում են այս ոճը և մեծացել են այստեղ: Հիանալի խաղ էր:

Խաղացինք աշխարհի լավագույն թիմերից մեկի պես, եթե ոչ լավագույնը, բայց դեռ պատասխան հանդիպումն է մեզ սպասվում։

Մենք միշտ փորձում ենք պահպանել մեր ԴՆԹ-ն։ Մենք Չավիի հետ ենք մինչև նրա վերջին օրը այստեղ, հուսով եմ, որ նա կարող է երկար մնալ այստեղ»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում Marca-ն։