«Բարսելոնան» և ՊՍԺ-ն բոյկոտել են իսպանական հեռուստատեսությունը Լամին Յամալի պատճառով

«Բարսելոնան» և ՊՍԺ-ն Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղից հետո (3:2) չեն պատասխանել իսպանական հեռուստատեսության լրագրողների հարցերին:

Նշվում է, որ ակումբները դա արել են «Բարսայի» 16-ամյա կիսապաշտպան Լամին Յամալի մասին Movistar-ի հաղորդման պատճառով: Հաղորդավարը հետևյալ մեկնաբանությունն է արել, որը ծիծաղելի է համարել.

«Եթե ֆուտբոլում նրա մոտ ինչ-որ բան այն չընթանա, նա կսկսի մուրալ»,- ասել է հաղորդավար Գերման Բուրգոսը:

Ակումբները այս խոսքերը համարեցին որպես ռասիստական ​​և որոշեցին ասուլիսում չպատասխանել այս հեռուստաալիքի հարցերին։