CHAMPIONS LEAGUE. «Բարսելոնան» Փարիզում հաղթեց ՊՍԺ-ին (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ն տանը ընդունեց «Բարսելոնային» և համառ պայքարում պարտվեց՝ 2:3 հաշվով։

Խաղի 37-րդ րոպեին Ռաֆինյան առաջ մղեց հյուրերին։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում Ուսման Դեմբելեն հավասարեցրեց խաղի հաշիվը, իսկ մի քանի րոպե անց Վիտինյան խփեց փարիզցիների երկրորդ գնդակը։

62-րդ րոպեին Ռաֆինյան դուբլի հեղինակ դարձավ՝ Պեդրիի ֆանտաստիկ փոխանցումից հետո։

Հանդիպման 77-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո կատալոնական ակումբի հաղթական գոլը խփեց թիմի պաշտպան Անդրեաս Քրիստենսենը։

Նշենք, որ պատասխան խաղը կկայանա Բարսելոնայում ապրիլի 16-ին։