«Բավարիայի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը վնասվածք է ստացել

«Բավարիայի» վինգեր Սերժ Գնաբրին վնասվածք է ստացել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալի» դեմ առաջին արտագնա խաղում (2։2)։

28-ամյա ֆուտբոլիստը հանդիպման 18-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ, իսկ 70-րդ րոպեին նրան փոխարինել է Ռաֆայել Գերեյրան։

Ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը, բուժզննումից պարզվել է, որ Գնաբրին ձախ ազդրի հետին մասում մկանային պատռվածք է ստացել։

Խաղացողը խաղից դուրս է մնացել անորոշ ժամանակով։