CHAMPIONS LEAGUE. «Ատլետիկոն» հաղթեց «Բորուսիային» (VIDEO)

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ատլետիկոն» տանը մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ և հաղթեց՝ 2:1 հաշվով։

Արդեն խաղի 4-րդ րոպեին հյուրերի պաշտպանության սխալից օգտվեց մադրիդյան թիմի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը, իսկ արդեն 32-րդ րոպեին Սամուել Լինոն կրկնապատկեցին իրենց առավելությունը։

Հանդիպման վերջնամասում դորտմունդցիները Սեբաստիան Ալլերի ջանքերով կրճատեցին հաշվի տարբերությունը։

Ապրիլի 16-ին Դորտմունդում կկայանա պատասխան հանդիպումը։