«Բարսելոնայի» երկրպագուները վիրավորել են ՊՍԺ-ի երկրպագուներին

Փարիզում կայացած Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» հաղթեց ՊՍԺ-ին (3:2)։

RMC Sport-ը սոցցանցերից տեսանյութ է հրապարակել Պարկ դե Պրենս մարզադաշտի հյուրերի հատվածից, որտեղ նստած էին «Բարսայի» երկրպագուները։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես են երկրպագուները դիտավորյալ վիրավորում փարիզցիներին՝ կատարելով նացիստական ​​ողջույն: