Կիլիան Մբապպեն գերազանցել է Լիոնել Մեսսիի՝ Չեմպիոնների Լիգայի ռեկորդը

Հարձակվող Կիլիան Մբապպեն ՊՍԺ-ի մեկնարկային կազմում էր Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնայի» հետ առաջին խաղում։

25 տարեկան 112 օրականում Մբապպեն դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով մասնակցել է Չեմպիոնների Լիգայի 70 հանդիպումներիը՝ ըստ Stats Foot-ի:

Նախկինում ռեկորդը պատկանում էր Լիոնել Մեսսիին (25 տարի 121 օր): Վարկանիշի երրորդ տեղը զբաղեցնում է Ռաուլը (25 տարի 125 օր):