Ռաֆինյան Լիոնել Մեսսիից հետո առաջինն է, ով հասավ այս ցուցանիշին

«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան դուբլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի դեմ առաջին արտագնա խաղում։

27-ամյա բրազիլացին հանդիպման 37-րդ և 62-րդ րոպեներին գրավել է փարիզցիների դարպասը։

Opta-ի փոխանցմամբ՝ Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում առաջին անգամ երկու գոլ է խփել մեկ խաղում։ Դա անելու համար նրանից պահանջվել է 80 խաղ: Նշվում է, որ Ռաֆինյան դարձել է առաջին ֆուտբոլիստը հինգ տարվա ընթացքում, ով «Բարսայի» կազմում երկու գոլ է խփել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆի խաղում: Վերջին անգամ Լիոնել Մեսսիին դա հաջողվել է 2019 թվականի մայիսին «Լիվերպուլի» հետ կիսաեզրափակիչում (3:0):