Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ «Լիվերպուլից» հեռանալուց հետո կարող է ավարտել մարզչական կարիերան

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստովանել է, որ «Լիվերպուլից» հեռանալուց հետո կարող է ավարտել մարզչական կարիերան։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 56-ամյա մասնագետն այս մրցաշրջանի ավարտից հետո կլքի անգլիական ակումբը։

«Այս պահին չեմ պլանավորում շարունակել կարիերաս որպես մարզիչ։ Դուք կարող եք ինձ հարցնել մեկ տարուց, բայց հիմա՝ ոչ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sports Brief-ը։

Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականից, իսկ նրա մարզչական կարիերան սկսվել է 2001 թվականին «Մայնցում»։