Չավի. «ՊՍԺ-ն ֆավորիտ է «Բարսելոնայի» դեմ խաղում»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչի առաջիկա խաղի մասին։

«Սա ինչ-որ ռազմավարություն չէ, ես իսկապես կարծում եմ, որ ՊՍԺ-ն այս դիմակայության ֆավորիտն է: Նրանք Դեմբելեին մեզանից խլեցին ու մեզանից շատ ավելին ծախսեցին։ Սա թիմ է, որը կառուցվել է Չեմպիոնների Լիգան հաղթելու համար։

Ես նրանց լավ եմ ճանաչում, այս ակումբը պատկանում է Կատարին, իսկ Չեմպիոնների Լիգայում հաղթելը նրանց գլխավոր նպատակն է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։