Հայտնի է դարձել «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» խաղի լավագույն ֆուտբոլիստի անունը

Երեկ Մադրիդում կայացավ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Ռեալ» – «Մանչեսթեր Սիթի» (3:3) առաջին հանդիպումը։

Հանդիպման լավագույն խաղացող ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվեց «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, ով 66-րդ րոպեին տուգանային հրապարակից դուրս կատարած հեռահար հարվածով հավասարեցրեց հաշիվը։