Ֆիլ Ֆոդենը անդրադարձել է իր վնասվածքին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» հետ 3:3 խաղից հետո խոսել է իր վնասվածքի մասին։

«Ոտքս մի փոքր ցավում է, բայց ժամանակ ունեմ վերականգնվելու։ Հուսով եմ, որ ամեն ինչ կստացվի: Կարծում եմ՝ երկրպագուները գոհ էին խաղից։

Հարձակվող երկու թիմերը դեմ առ դեմ գնացին: Հանդիսատեսները տեսան փայլուն ֆուտբոլ ու բազմաթիվ գոլեր»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։