Վինիսիուս Ժունիորը այս ցուցանիշով շրջանցեց Լիոնել Մեսսիին

Վինիսիուս Ժունիորը Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում առաջ է անցել Լիոնել Մեսսիից:

Երեկ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի ՝ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի» (3:3) առաջին խաղում Բրազիլիայի հավաքականի 23-ամյա վինգերը կատարել է երկու գոլային փոխանցում։

Վինիսիուսն այժմ ունի 12 գոլային փոխանցում մրցաշարի փլեյ-օֆֆում, ինչպես «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին:

Նշենք, որ դրա համար Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստին անհրաժեշտ է եղել 25 հանդիպում, իսկ այժմ MLS-ի «Ինտեր Մայամիում» հանդես եկող արգենտինացուն՝ 77 խաղ։

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալ Մադրիդում» և «Յուվենտուսում» Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում անցկացրած 67 խաղում 15 գոլային փոխանցում է կատարել։