ՊՍԺ-ի երկրպագուները փորձել են խանգարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին քնել

ՊՍԺ-ի երկրպագուները Չեմպիոնների Լիգայի խաղից առաջ փորձել են խանգարել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին քնել:

Այսօր ՊՍԺ-ն և «Բարսելոնան» կխաղան «Պարկ դե Պրենս» մարզադաշտում Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում:

CL Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան՝ ժամը մոտ 4-ին, փարիզյան ակումբի երկրպագուները հրավառություն են արել Փարիզի հյուրանոցներից մեկի մոտ, որտեղ հանգրվանել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը։