Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը դժգոհ են մարզադաշտի խոտածածկից

Մադրիդի «Ռեալի» հանդերձարանը դժգոհ է «Սանտյագո Բեռնաբեուի» խոտածածկի վիճակից։

Ըստ Relevo-ի՝ ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը նշել են այս խնդիրը նախորդ մրցաշրջանում՝ համարելով, որ խոտածածկի վատ վիճակը դժվարացնում է թիմի խաղը, մասնավորապես, եզրերում նկատելի են թերություններ: Խնդիրը նախատեսվում էր լուծել մինչև անցյալ տարվա սեպտեմբեր, սակայն այս պահին Մադրիդի «Ռեալը» դեռ չի կարողացել լուծում գտնել։

Նշվում է, որ մարզադաշտում վերանորոգման աշխատանքների արդյունքում հիմնական խնդիրներից են փոշին ու կեղտը, որոնց դեմ պայքարելու համար օգտագործվում են օդաճնշական սարքեր, որոնք թույլ չեն տալիս փոշուն խաղադաշտում լինել։ Խոտածածկի վրա ազդում են նաև լույսն ու օդը, որոնք տարբեր կերպ են ազդում մարզադաշտի տանիքի բացման և փակման ժամանակ:

Հաղորդվում է, որ երեկ Չեմպիոնների Լիգայի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից հետո Մադրիդի «Ռեալի» գյուղատնտեսները վերլուծության համար խոտածածկից նմուշ են վերցրել: