Թոմաս Տուխել. « Մենք կարող ենք հաղթել «Արսենալին» տանը»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ամփոփել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Արսենալի» հետ առաջին արտագնա հանդիպման արդյունքները (2:2)։

«Մենք կարող էինք վերջում հաղթանակ կորզել, ամենավտանգավոր պահն ունեցավ Քինգսլի Կոմանը՝ հարվածելով դարպասաձողին:

Բարդ հանդիպում էր շատ լավ մրցակցի դեմ: Մենք գիտեինք, որ պետք է ավելի լավ խաղանք 90 րոպեների ընթացքում՝ համեմատած «Հայդենհայմի» հետ պարտությանե:

Արդյունքը ոչ-ոքի է, ուստի իրավիճակը պարզ է՝ հաղթողը առաջ է անցնում: Մենք խաղում ենք տանը, ուստի մեզ պետք է նույն մթնոլորտը մեր երկրպագուների կողմից, և մենք պետք է խաղանք նույն կրքով և որակով, և այդ ժամանակ մենք կհաղթենք»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։