2011 թվականից հետո նման ցուցանիշ չէր գրանցվել Չեմպիոնների Լիգայում

Չեմպիոնների Լիգայում կայացան քառորդ եզրափակիչ փուլի առաջին երկու հանդիպումները։

Երկու հանդիպումներն էլ ավարտվել են ոչ-ոքի` «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» խփել են երեքական գնդակ, «Արսենալն» ու «Բավարիան»՝ երկուական:

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին երկու խաղերում խփած 10 գոլը 2011 թվականից ի վեր լավագույն արդյունքն է։

Այդ տարի թիմերը երկու հանդիպումներում 11 գոլ խփեցին՝ «Ռեալը» հաղթեց «Թոթենհեմին» (4:0), իսկ «Շալկե-04» հաղթեց «Ինտերին» (5:2):