Կառլո Անչելոտտին լավագույնն է այս ցուցանիշով Չեմպիոնների Լիգայում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին դարձել է պատմության մեջ առաջին մարզիչը, ով Չեմպիոնների Լիգայի 200 հանդիպում է անցկացրել։

Հոբելյանական էր մրցաշարի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը (3:3):

Երկրորդ տեղում Ալեքս Ֆերգյուսոնն է (190 հանդիպում), լավագույն եռյակը եզրափակում է Արսեն Վենգերը (184)։ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան 169 խաղով չորրորդ տեղում է։

Որպես մարզիչ Կառլո Անչելոտտին 200 խաղում տարել է 115 հաղթանակ, 43 ոչ-ոքի և 42 պարտություն։