Իտալական գրանդն ուզում է գնել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստին

«Ինտերը» ուզում է Անտոնի Մարսիալի հետ պայմանագիր կնքել:

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, հարձակվողը, ով հեռանում է «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակով, առաջարկվել է «ներաձուրիներին», և իտալական ակումբը ուսումնասիրում է տարբերակը բոլոր տեսանկյուններից:

«Ինտերը» վաղուց է հավանել ֆրանսիացի ֆուտբոլիստի , սակայն ակումբի առաջնահերթությունը «Ջենովայից» Ալբերտ Գուդմունդսոնն է: Ընդ որում, իսլանդացու համար ընդհանուր առմամբ պետք է վճարել 30 միլիոն եվրո, ինչը բարդացնում է խնդիրը։

«Ֆեներբախչեն» և ֆրանսիական երկու ակումբներ նույնպես հավակնում են Մարսիալին։

Այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 13 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։