Խվիչա Կվարացխելիային ուզում է գնել մեկ այլ եվրոպական գրանդ

ՊՍԺ-ն հետաքրքրված է «Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիայի ծառայություններով։

Ինչպես հաղորդում է Il Mattino-ն, փարիզցիները նրան տեսնում են որպես ֆուտբոլիստի, որը կարող է ուժեղացնել հարձակումը Կիլիան Մբապպեի հեռանալուց հետո: Խվիչայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Բարսելոնան»:

«Նապոլին» ներկայիս կազմի ֆուտբոլիստներից ոչ մեկին անձեռնմխելի չի համարում ։ Խվիչան գնահատվում է 100 միլիոն եվրո, եթե նման առաջարկ արվի, նրան կվաճառեն։ «Նապոլին» չի ցանկանում կախված լինել վրացի ֆուտբոլիստի որոշումներից՝ կապված պայմանագրի հնարավոր երկարաձգման հետ, չնայած Խվիչան պատրաստ է նոր պայմանագիր կնքել։ 

Այս մրցաշրջանում 23-ամյա ձախ եզրային հարձակվողը «Նապոլիի» կազմում անցկացրած 39 խաղում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: