Լուիս Դիասին ուզում են գնել եվրոպական երկու հզոր ակումբ

Լուիս Դիասը կարող է այս ամառ հեռանալ «Լիվերպուլից»։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, կողմերը դեռ չեն պայմանավորվել երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2027 թվականը։ Ենթադրվում է, որ ամռանը նրանք պետք է որոշեն՝ շարունակել համագործակցությունը, թե բաժանվել՝ հաշվի առնելով այլ թիմերի հետաքրքրությունը։

ՊՍԺ-ն և «Բարսելոնան» հավակնում են եզրային հարձակվողին, թեև վերջինիս համար դժվար կլինի ձեռք բերել կոլումբիացուն ֆինանսական սահմանափակումների պատճառով: «Լիվերպուլը» Դիասին գնահատում է մոտ 75 միլիոն ֆունտ (87,5 միլիոն եվրո):

Նշվում է, որ Դիասին վաճառելու պատճառներից մեկը կարող է լինել «Լիվերպուլի» կողմից Անգլիայում ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները պահպանելու անհրաժեշտությունը։

Այս մրցաշրջանում Դիասը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 30 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։