«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը խոստովանել է, որ կարիերան ավարտելուց հետո թմրամոլ է դարձել

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Դենի Մերֆին ասել է, որ սկսել է թմրանյութ օգտագործել 2013 թվականին կարիերան ավարտելուց հետո:

«Առանց ֆուտբոլի խնդիրներն ավելի շատ են։ Երբ խաղում ես, արտազատվում է ադրենալին և դոֆամին, որոնք քեզ տալիս են էներգիա և առաջ գնալու ցանկություն։

Մի շրջան եմ ունեցել, երբ կոկաին էի օգտագործում և ծխում։ Ինչ վերաբերում է խմելուն, ես կարող էի ապրել առանց դրա։ Ես հարբեցող չէի, կարող էի տանը լինել ալկոհոլով և չխմել:

Արդյո՞ք ես կախվածություն ունեի կոկաինից: Որոշ ժամանակ՝ այո։ Ես հասա նրան, որ մտածեցի, որ առանց դրա ոչինչ չեմ կարող անել: Սա, իհարկե, անհեթեթություն էր, իհարկե, կարող էի:

Սկզբում քեզ հաջողվում է վերահսկել դա՝ քեզ թույլ ես տալիս շաբաթը մեկ, հետո երկու անգամ, հետո երեք։ Աստիճանաբար այն կուտակվում է ու տիրում քեզ։

Ես երևի մի ամբողջ տարի ապրել եմ ցավերի աշխարհում։ Ճանապարհը երբեք հարթ չի լինում, բայց այս շրջանն ինձ շատ ավելի լավ հայր է դարձրել»,- 47-ամյա Մերֆիի խոսքը մեջբերում է Athletic-ը։

Մերֆին «Լիվերպուլում» խաղացել է 1997-ից 2004 թվականներին։ Նա խաղացել է նաև «Ֆուլհեմում», «Չարլթոնում», «Բլեքբերնում», «Թոթենհեմում» և «Կրյուում»: Անգլիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 9 հանդիպում և 1 գոլ։