Յուրգեն Կլոպ․ ««Լիվերպուլը» դեռ չի կարող մտածել եզրափակչի մասին»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Ատալանտայի» հետ Եվրոպայի Լիգայի 1/4 եզրափակչի առաջին հանդիպման սպասելիքներով։

«Մենք գիտենք, թե ինչ թիմ է «Ատալանտան»: Նրանք տարբեր են, ինչպես բոլոր իտալական թիմերը։ Նրանք սուպեր կարգապահ են և հարձակողական, այնպես որ մենք պետք է երկու խաղում բարձր դիրքում լինենք հաջորդ փուլ դուրս գալու համար:

«Լիվերպուլը» դեռ չի կարող մտածել եզրափակչի մասին,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Լիվերպուլ» – «Ատալանտա» հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին։