Ֆիլ Ֆոդենն այս ցուցանիշով հավասարվեց Սթիվեն Ջերարդին

Ապրիլի 9-ին Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում՝ 3:3։

«Մանչեսթեր Սիթիի» երկրորդ գոլն այս խաղում խփեց կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը:

Ֆոդենը գոլ խփեց Չեմպիոնների Լիգայում՝ իր հինգերորդ անընդմեջ մեկնարկային կազմում խաղալով:

Opta-ի փոխանցմամբ՝ սա անգլիացի ֆուտբոլիստների ռեկորդի կրկնությունն է։ 2007/08 թվականներին Սթիվեն Ջերարդը հասավ այս ցուցանիշին։