«Նապոլին» գին է սահմանել Խվիչա Կվարացխելիայի համար

«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է հեռանալ իտալական ակումբից։

Ինչպես հայտնում է CalcioNapoli24-ը, ֆուտբոլիստը գտնվում է ՊՍԺ-ի և «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում։ Նեապոլցիները պատրաստ են վաճառել ֆուտբոլիստին 100 միլիոն եվրոյով, միևնույն ժամանակ, նրանք նույնպես հետաքրքրված են խաղացողի հետ պայմանագրի երկարաձգմամբ։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։