Նիկո Ուիլյամսը ամռանը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Բարսելոնան» ծրագրում է անել հնարավորը Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի վինգեր Նիկո Ուիլյամսին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերելու համար։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը կարող է վճարել 21-ամյա հարձակվողի փոխհատուցման փաթեթը 50 միլիոն եվրոյի չափով, որը թարմացվել է 2023 թվականի դեկտեմբերին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացի վինգերի նկատմամբ լուրջ հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալն» ու «Չելսին», իսկ անձամբ՝ ֆուտբոլիստը, դեկտեմբերին մերժել է Մադրիդի «Ռեալին»։

Այս մրցաշրջանում եզրային հարձակվողը բասկերի կազմում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իսպանական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։