Վինիսիուս Ժունիորը հստակ որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը մտադիր չէ հեռանալ ակումբից և չի քննարկում որևէ առաջարկ այս կապակցությամբ, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մադրիդի «Ռեալը» նույնպես մտադիր չէ բաժանվել բրազիլացուց և մոտ ապագայում նրան տեսնում է գլխավոր խաղացողներից մեկում։

Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։