«Բարսելոնան» ցանկանում է Ժոաու Ֆելիշի գործարքում ներառել Անսու Ֆատիին

«Բարսելոնան» մտադիր է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը թիմում պահել «Ատլետիկոյից» վարձավճարով հարձակվող Ժոաու Ֆելիշին։ Այս մասին հայտնում է Relevo-ն։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը պատրաստ է տրանսֆերային գործարքում ներառել իսպանացի 21-ամյա վինգեր Անսու Ֆատիին։ Այս գործարքը նախաձեռնողը գործակալ Ժորժե Մենդեշն է, ով ներկայացնում է երկու խաղացողների շահերը։

2023/24 մրցաշրջանում Ֆելիշը բոլոր մրցաշարերում մասնակցել է «Բարսելոնայի» 35 հանդիպման, դարձել 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Ֆատիին, ապա իսպանացին 2023 թվականի աշնանը վարձավճարով տեղափոխվել է «Բրայթոն»։ Ընդհանուր առմամբ անգլիական ակումբի կազմում նա անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։