Հարի Քեյն․ ««Բավարիան» կատարյալ հանդիպում անցկացրեց «Արսենալի» դեմ»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը գնահատել է իր թիմի խաղը Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի «Արսենալի» հետ առաջին խաղում (2:2)։

Այս երեկո մեզ պետք էր ավելի համախմբված թիմ լինել: Մենք պետք է համախմբվեինք որպես մեկ թիմ: Հավանաբար, դա իդեալական հանդիպում էր, քանի որ Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչն էր, և մենք խաղում էինք տնից հեռու:

Մենք ստիպված էինք քրտնաջան աշխատել, քանի որ նրանք լավ են խաղում գնդակով և տարածություն են գտնում: Իզուր չէ, որ նրանք գլխավորում են Պրեմիեր Լիգան»,- Քեյնի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։