Ֆիլ Ֆոդենը խոսել է «Ռեալի» դեմ խաղում ստացած վնասվածքի մասին

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խոսել է «Ռեալի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում (3:3) ստացած վնասվածքի մասին։

«Ես մի փոքր վնասեցի ոտքս, բայց մի քիչ ժամանակ ունեմ վերականգնվելու, այնպես որ, հուսով եմ, որ կկարողանամ դա անել:

Բայց երկրպագուները կարողացան դիտել լավագույն պահերից մեկը, երբ երկու մեծ թիմեր դիմակայեցին աշխարհի լավագույն հարձակմանը: Շատ գոլեր կարող էին լինել»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ն։

Ֆոդենը մեկ գոլ խփեց։ Անգլիացին վնասվածքի պատճառով փոխարինվեց 87-րդ րոպեին։