«Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայում մոտենում է նոր ռեկորդի

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Մադրիդի «Ռեալի» հետ՝ 3։3։

Պեպ Գվարդիոլայի թիմը 22 խաղ անընդմեջ չի պարտվում մրցաշարում։ Սա Չեմպիոնների Լիգայի պատմության երկրորդ լավագույն մրցաշրջանն է «Մանչեսթեր Յունայթեդից» հետո, որը 2007-ից 2009 թվականներին 25 խաղ անընդմեջ անցկացրեց առանց պարտության:

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» պատասխան հանդիպումը կկայանա Անգլիայում ապրիլի 17-ին։