Պեպ Գվարդիոլա. «Կարող ենք դա անել Մանչեսթերում»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչի պատասխան խաղի սպասելիքներով։

Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։

«Կարծում եմ՝ շատ լավ, իսկապես հետաքրքիր հանդիպում էր՝ արժանի այս մրցաշարի մակարդակին։ Երկու թիմերն էլ փորձեցին գրոհել և դա արեցին տարբեր ձևերով: Բայց անձամբ ինձ ամենաշատը դուր եկավ այն, թե ինչպես խաղացինք երկրորդ խաղակեսը: Մենք հիանալի վերահսկում էինք խաղը:

«Բեռնաբեուում» երեք գոլ խփեցինք։ Անգլիայում ոչ բոլորն են հասկանում, թե որքան դժվար է խաղալ այնտեղ։ Մենք կարող ենք հպարտանալ այս արդյունքով։

Մենք երկար ճանապարհ ենք անցել: Առաջին երեք մրցաշրջաններում նման խաղում կպարտվեինք 1։4 հաշվով։ Մենք շատ բան ենք սովորել, ձեռք ենք բերել կայունություն և հուսով եմ, որ կարող ենք ավելի ու ավելի լավ խաղալ:

Մեզ պետք է հաղթել այդ խաղում։ Երկրպագուները պետք է մեզ օգնեն այս հարցում։ Մեզ նրանց էներգիան է պետք այս մրցաշարի արքաներին հաղթելու համար։ Կարող ենք դա անել Մանչեսթերում: Բայց «Ռեալը» մեկ գոլ կխփի, դա հաստատ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ պատասխան խաղը կկայանա մեկ շաբաթ անց՝ ապրիլի 17-ին, Մանչեսթերում՝ «Էթիհադ» մարզադաշտում։