Էրլինգ Հոլանդը «Ռեալի» դեմ 3 խաղում գոլ և գոլային փոխանցում չի կատարել

Էրլինգ Հոլանդը կրկին արդյունավետ հանդես չեկավ «Ռեալի» դեմ խաղում։

Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին (3:3): Հոլանդն ամբողջ հանդիպումն անցկացրել է առանց գոլի և գոլային փոխանցման:

Նախորդ մրցաշրջանում «Սիթիի» հարձակվողը մեկնարկային կազմում էր Մադրիդի «Ռեալի» դեմ կիսաեզրափակչի երկու խաղերում (1:1, 4:0), որտեղ նույնպես արդյունավետ գոլ չխփեց։

Նշենք, որ Հոլանդը Չեմպիոնների Լիգայի այս մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակում Հարի Քեյնից հետո զբաղեցնում է 2-րդ տեղը. նորվեգացին ունի 6 գոլ: