Լուիս Էնրիկե. «Դուք ֆուտբոլիստի մասին եք հարցնում, բայց ես կցանկանայի խոսել թիմի մասին»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ի պատասխան փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապպեի մասին հարցին, ասել է, որ կցանկանար խոսել թիմի, այլ ոչ թե առանձին խաղացողների մասին։

«Մբապպե․ Դուք ինձ հարց եք տալիս խաղացողի մասին, իսկ ես ուզում եմ խոսել թիմի մասին: Մենք լավ վիճակում ենք, լավ տրամադրություն։ Մենք մոտենում ենք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչին թիմի համար շատ լավ ժամանակ»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է լրագրող Ադրիան Գրինիերը X սոցիալական ցանցում։

Վաղը՝ ապրիլի 10-ին, ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի «Բարսելոնայի» հետ։