Անտոնի Մարսիալը կարող է տեղափոխվել Իտալիա

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալը կարող է տեղափոխվել «Ինտեր», հայտնում է Gazzeta dello sport-ը։

Աղբյուրի համաձայն, միլանյան ակումբի սկաուտներն այժմ հսկում են ֆրանսիացի խաղացողին՝ նրա մակարդակը գնահատելու համար։

Այս մրցաշրջանում 28-ամյա Մարսիալը անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: Ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։