Ռոբերտ Լևանդովսկին հայտնել է, թե արդյոք ցանկանում է կարիերան ավարտելուց հետո մարզիչ դառնալ

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտնել է, թե արդյոք ցանկանում է կարիերան ավարտելուց հետո մարզիչ դառնալ։

-Պատկերացնու՞մ եք, որ «Բարսելոնան» կլինի ձեր վերջին ակումբը:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ես ինչ եմ զգում ֆիզիկապես, ինչ է ասում իմ սիրտը: Այնքան բաներ կան, որոնց մասին ես դեռ չեմ սկսել մտածել, քանի որ ժամանակը պարզապես դեռ չի եկել։ Միևնույն է, քանի դեռ խաղադաշտում և մարզումների ժամանակ տեսնում եմ, որ ինձ մոտ ամեն ինչ կարգին է։

– Իսկ կարիերադ ավարտելուց հետո կցանկանա՞ս մարզիչ լինել:

«Երբ հիմա մտածում եմ դրա մասին՝ ոչ, քանի որ գիտեմ, թե որքան դժվար է դա և ինչքան աշխատանք է պահանջում: Թեև չգիտեմ, թե ինչպես կլինի տասը տարի հետո։ Երևի կարոտեմ հանդերձարանի հոտը և կորոշեմ ուժերս փորձել դրանում:

Բայց ես չգիտեմ՝ պատրաստ կլինեի դրան, թե ոչ, քանի որ ֆուտբոլիստի կարիերան մեծ զոհաբերություն է և շատ ժամանակ է խլում։ Ես գիտեմ, թե դա ինչ արժե ոչ միայն ինձ, այլև ինձ շրջապատող մարդկանց։ Եվ ես միայն ընտանիքի մասին չեմ խոսում»,- լեհի խոսքերն է մեջբերում Sportowe Fakty-ն։