Էդուարդ Սպերցյան․ «Կանենք ամեն ինչ հաղթելու համար»

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կիսվել է «Զենիթի» հետ ՌՊԼ-ի 24-րդ տուրի հանդիպումից իր սպասելիքներով։

«Ինչպե՞ս կարող ենք հաղթել «Զենիթին»: Մեր երկրպագուների հաշվին, գոլերի ծարավի հաշվին։ Կարծում եմ՝ մենք դրանից ավելին ունենք։ Ամեն դեպքում, «Կրասնոդարը» ցանկության ու նվիրման հետ կապված խնդիրներ չունի։ Եվ այստեղ ամենակարևորը չվառվելն ու հանգիստ մոտենալն է այս խաղին։

«Զենիթը» ձմեռային դադարից հետո շատ լավ է, ինչպես միշտ։ Թիմը, իհարկե, զերծ չէ թերություններից, այլապես միավորներ չէր կորցնի։ Բայց սա միայն նշանակում է, որ կարող ես խաղալ «Զենիթի» հետ, կարող ես հաղթել նրան և առաջ անցնել աղյուսակում: Այսպիսով, մենք կպատրաստվենք, կվերլուծենք նրանց խաղը։ Ամեն ինչ անելու ենք հաղթելու համար»,- Սպերցյանի խոսքերն է մեջբերում «Известия»-ն։

«Կրասնոդար» – «Զենիթ» հանդիպումը կկայանա ապրիլի 13-ին։