Պեպ Գվարդիոլա. «Առաջին անգամը չէ, որ խաղում ենք «Ռեալի» դեմ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ հանդիպումների սպասելիքներով։

«Առաջին անգամը չէ, որ խաղում ենք «Ռեալի» դեմ։ Մենք կենտրոնանում ենք մեր ուժեղ կողմերի վրա։ Անցած մրցաշրջանում մենք հաղթեցինք նրանց, նախորդ մրցաշրջանում պարտվեցինք։

Սա դասական իրավիճակ է, երբ երկրորդ խաղը տանն է, և մենք մեզ ուժեղ ենք զգում այնտեղ։

Իրենց մարզադաշտում «Ռեալը» վերահսկում է խաղի շատ ասպեկտներ: Մենք պետք է փորձենք պարտադրել մեր խաղաոճը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին Մադրիդում։