Կրիշտիանու Ռոնալդուն կարմիր քարտ է ստացել մրցակցի ֆուտբոլիստի դեմքին հարվածելու համար

«Ալ-Նասրի» գլխավոր մարզիչ Լուիս Կաստրոն մեկնաբանել է Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի «Ալ-Հիլալի» հետ խաղում (1։2) թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռացման դրվագը։

«Օգտվելով Կրիշտիանուի հետ շփումից՝ մրցակիցը բողոքել է դեմքին ստացած հարվածից։ Ես տեսա կրկնությունը, և խաղացողի դեմքին հպում չկար։ Մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց, իմ կարծիքով, մրցակցի թատերական պահվածքի պատճառով»,- Կաստրոյի խոսքերն է մեջբերում Ge.Globo-ն։

Հիշեցնենք, որ 86-րդ րոպեին Ռոնալդուն փորձեց արագ ներս նետել գնդակը, սակայն «Ալ-Հիլալի» ֆուտբոլիստ Ալի Ալ-Բուլեյհին սկսեց խանգարել նրան, իսկ պորտուգալացին արմունկով հարվածեց նրան։ Արդյունքում մրցավարը կարմիր քարտ ցույց տվեց Կրիշտիանու Ռոնալդուին։