«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է տնօրեն Ջոն Մուրտոյի հեռանալու մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է տնօրեն Ջոն Մուրտոյի հեռանալու մասին։ Մուրտոն 11 տարի ընդհատումներով աշխատել է ակումբում։

Տարիների ընթացքում նա զբաղեցրել է ակադեմիայի ղեկավարի և զարգացման տնօրենի պաշտոնները։ 2021 թվականի մարտից նա զբաղեցրել է Ֆուտբոլի գործառնությունների տնօրենի պաշտոնը։ Նախկինում 53-ամյա ֆունկցիոները աշխատել է «Ֆուլհեմում» և «Էվերթոնում»։

Հաղորդվում է, որ Մուրտոյին «Մանչեսթեր Յունայթեդում» կփոխարինի «Նյուքասլի» ֆուտբոլիստ Դեն Էշվորթը։