Չավի. «Ինձ համար «Բարսան» իմ ամբողջ կյանքն է»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է կատալոնական ակումբի հանդեպ իր սիրո մասին:

«Ինձ համար «Բարսան» իմ ամբողջ կյանքն է, սա այն զգացողությունն է, որը ես ապրում եմ: Ես արթնանում եմ և մտածում «Բարսայի» մասին, գնում եմ քնելու, ինչպես նաև մտածում եմ «Բարսայի» մասին: Ես այնքան էլ կրոնասեր չեմ, բայց կարծում եմ, որ իմ կրոնը «Բարսան» է»,- ասել է Չավին:

Հունվարին Չավին հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»: Նա «Բլաուգրանան» գլխավորում է 2021 թվականի նոյեմբերին։

Նրա գլխավորությամբ թիմը 2022/23 մրցաշրջանում հաղթել է Իսպանիայի առաջնությունը և Իսպանիայի սուպերգավաթը։

Ընթացիկ մրցաշրջանում «Բարսան» 30 խաղում վաստակել է 67 միավոր և Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է։