Նիկո Ուիլյամսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում

«Ատլետիկի» կիսապաշտպան Նիկո Ուիլյամսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում, հայտնում է Football Insider-ը։

Ըստ աղբյուրի՝ «Չելսին» հետապնդում է 21-ամյա իսպանացուն։ Լոնդոնցիները մտադիր են հաղթել խաղացողի համար մրցակցությունը՝ պայմանագիր կնքելով ֆուտբոլիստի հետ տրանսֆերային պատուհանի բացումից առաջ և վճարելով 50 միլիոն եվրո։

Այս մրցաշրջանում Ուիլյամսը անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։