Մբապպեն չի տեղափոխվի «Ռեալ»

Կիլիան Մբապպեի եղբայրը ՝ ՊՍԺ-ի կիսապաշտպան Իթան Մբապպեն, չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հայտնում է RMC Sport-ի լրագրող Ֆաբրիս Հովկինսը։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ՊՍԺ-ն սառեցրել է բանակցությունները 17-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր ստորագրելու համար, երբ հայտարարվել էր, որ Կիլիանը կհեռանա ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստը չի տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», հաղորդում է Howkins-ը։

Իթան Մբապպեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին։

Այս մրցաշրջանում Իթան Մբապպեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 500 հազար եվրո։