Թոմաս Մյուլերը այս ցուցանիշով «Բավարիայի» պատմության երկրորդ ֆուտբոլիստն է

Ապրիլի 6-ին Բունդեսլիգայում տեղի ունեցավ Բունդեսլիգայի 28-րդ տուրի «Հայդենհայմ» – «Բավարիա» հանդիպումը, որտեղ տանտերերը ֆանտաստիկ քամբեք իրականացրին՝ հաղթելով 3։2 հաշվով։

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը ընդգրկվել էրթիմի մեկնարկային կազմում, որը դարձավ նրա հոբելյանականը՝ 700-րդը մյունխենյան ակումբի կազմում:

Մյուլերը դարձավ առաջին ֆուտբոլիստը, ով «Բավարիայի» կազմում անցկացրեց 700 հանդիպում:

Մյունխենյան ակումբի կազմում ավելի շատ հանդիպում է անցկացրել միայն նախկին դարպասապահ Զեպ Մայերը (709), հայտնում է Bayern & Germany-ն։