«Լիվերպուլը» վերջնական որոշում է կայացրել Մոհամեդ Սալահի վերաբերյալ

«Լիվերպուլը» մտադիր է վաճառել իր հարձակվող Մոհամեդ Սալահին, եթե նոր պայմանագրի շուրջ բանակցությունները ձախողվեն։ Այս մասին հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամռանը բրիտանացիները բանակցություններ կսկսեն Սալահի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 2025 թվականի հունիսին։ Եթե ​​կողմերը համաձայնության չգան, ապա «Լիվերպուլը» մտադիր է վաճառել նրան, օրինակ, Սաուդյան Արաբիայի ակումբներին։ «Կարմիրները» մտադիր են նման գործարքից վաստակել ավելի քան 100 միլիոն եվրո:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սաուդյան ակումբները շարունակում են հետաքրքրվել «Լիվերպուլի» հարձակվող Սալահին ձեռք բերելու հարցում։

Ընթացիկ մրցաշրջանում Մոհամեդ Սալահն անգլիական թիմի կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 22 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ 31-ամյա ֆուտբոլիստի շուկայական արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 65 միլիոն եվրո: