Էդուարդ Սպերցյանը իր 100-րդ հանդիպումն անցկացրեց «Կրասնոդարում»

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ակումբի կազմում իր 100-րդ հանդիպման մասին:

Երեկ՝ ապրիլի 6-ին, «Կրասնոդարը» ռուսական Պրեմիեր Լիգայի արտագնա խաղում 4։3 հաշվով հաղթել է «Պարի Նիժնի Նովգորոդին», իսկ Սպերցյանը դարձել է գոլի հեղինակ։

«Իհարկե, ես սպասում էի այս պահին, քանի որ սա դեռ քո հարազատ ակումբն է, որտեղ դու մեծացել ես: Երբ ես փոքր էի, տեսնում էի, թե ինչ-որ մեկը հասնում է այդ 100 խաղի նշագծին: Եվ սա նույնպես մեկն էր… Ինչպես ճիշտ ձևակերպել՝ երազանքը 100 հանդիպում խաղալն էր։ Իհարկե, ես ուրախ եմ և հպարտ: Եվ ամենակարեւորն այն է, որ մենք այսօր հաղթեցինք»,- ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Սպերցյանը։

Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Նրա ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։